Winamp Logo
Message Of Hope | Հույսի Ուղերձ Cover
Message Of Hope | Հույսի Ուղերձ Profile

Message Of Hope | Հույսի Ուղերձ

Armenian, Religion, 1 season, 5 episodes, 20 minutes
About
Ամենօրյա հույսի ուղերձներ
Episode Artwork

Հույսի Ուղերձ - Ծրագրի միակ խոչընդոտողը

▶️ Դու ընտրված ես Աստծո կողմից և միակ մարդը, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ ծրագրի իրականցման համար՝ դու ես, քանի որ Աստծո սիրուց քեզ ոչինչ չի կարող բաժանել: Աստված հաշվի է նստում քո կամքի հետ: Եթե դու ասում ես «այո» այդ ծրագրին, ինչ դժվարություններ էլ գան, ծրագիրը կիրականանա քո կյանքում:
2/23/20232 minutes, 55 seconds
Episode Artwork

Հույսի Ուղերձ - Ինչպե՞ս ես տեսնում մյուսներին

▶️ Միշտ փորձիր մարդկանց մեջ տեսնել այն, ինչ նրանք կարող են հետագայում դառնալ` հատկապես երեխաներին, երիտասարդներին, անապաշխարներին, ում վկայում ես Ավետարանի Բարի լուրը և նորադարձներին։ Եվ քո կողմից փորձիր ունենալ դրական ազդեցություն նրանց կյանքի վրա։ Առհասարակ, նաև շատ կարևոր է մարդկանց տեսնել և ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Մենք շատ ենք ուզում փոխել մարդկանց, հարմարեցնել մեզ և մեր գաղափարներին և հետո ընդունել նրանց։ Տերն այդպես չընդունեց մեզ. Նա մեզ սիրեց այն ժամանակ, երբ մենք դեռ մեղավոր էինք և Իրեն թշնամի։ Լավագույն կերպը, որ կօգնի մեզ մարդկանց ընդունելության հարցում, այն է, որ բոլորս իրարից տարբեր ենք:
2/15/20235 minutes, 55 seconds
Episode Artwork

Հույսի Ուղերձ - Աստված չի բերում քո կյանք այն մարդկանց, ում դու ես ուզում

▶️ Օրհնյա՛լ մարդ, շատերն են այսօր շրջապատում քեզ, շատերի հետ ես հաղորդակցվում և ընկերություն անում. ոմանց դու ես ընտրել, իսկ ոմանք կարծես պատահական են հայտնվել քո շրջապատում, ոմանք մշտական, ոմանք ժամանակավոր են գտնվում քո կողքին, ոմանք նոր են մուտք գործում, իսկ ոմանք էլ հեռանում են քեզնից։ Ուզում եմ վստահեցնել քեզ, որ ոչ մեկ պատահական չի գտնվում քո կյանքում. յուրաքանչյուրն ազդեցություն է ունենում մեզ վրա, որպեսզի մենք ձևավորվենք այնպես, ինչպես հարկն է։ Ոմանք դրական, ոմանք բացասական են ազդում մեզ վրա, ոմանք դրական գործերով, իսկ ոմանք բացասական գործերով են ազդեցություն թողնում մեր կյանքում։ Կարևորագույնն այն է, որ քո անձը դրական վերափոխում ունենա։
2/13/20234 minutes, 16 seconds
Episode Artwork

Հույսի Ուղերձ - Մոտեցիր Աստծուն որդիական սրտով

Այսօր շատ ժամանակ մենք Հորը հիմնականում վերագրում ենք նյութական կարիքները բավարարելը, սակայն մեր Երկնային Հայրն ուզում է հոգ տանել մեզ համար ոչ միայն նյութապես: Նա սիրում է մեզ, կանգնում է մեր կողքին դժվարության մեջ, հոգ է տանում մեզ համար, և մենք կարիք ունենք Աստծուն որպես այսպիսի Հայր ընդունել, որովհետև Նա ուզում է այսպես մեզ մոտենալ:
2/12/20233 minutes, 16 seconds
Episode Artwork

Հույսի ուղերձ - Թույլ տուր հներն անցնեն

▶️ Ամբողջ գիտակցությամբ գնա Աստծո առջև և Նրան հանձնիր ամեն անցյալից բերածը քեզ հետ, ինչը խանգարում է այսօրվա օրվան և Նրանից զորություն և իշխանություն ստանալով՝ ամենայն պատասխանատվությամբ հռչակիր քեզ համար, որ «հներն անցան և ամեն բան նոր է»։
2/11/20234 minutes, 27 seconds